Մանկական հիվանդություններ
Եթե մանկիկը հիվանդացել է
Երբ երեխան հիվանդանում է, հաճախ չգիտենք ինչպես վարվել, ինչ միջոցներով օգնել նրան այդ վիճակից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանի հետ:
– Ե՞րբ և ինչպիսի՞ ախտանիշների դեպքում է պետք դիմել մանկաբույժի օգնությանը:
– Եթե երկու ամսականից փոքր երեխան հիվանդ է, պետք է անմիջապես դիմել բժշկի, իսկ դրանից բարձր տարիքի դեպքում` առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել երեխայի ընդհանուր վիճակը: Հաճախ հանդիպող թեթև հիվանդությունները մեծ մասամբ անցնում են առանց դեղորայքի օգտագործման, սակայն կան ախտանիշներ, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ դրանք կարող են վտանգել երեխայի առողջությունը:
Այդ նշաններն են.
- ջերմության բարձրացումը 38,50C և ավելի,
- արտահայտված թուլությունը կամ խիստ անհանգստությունը,
- անսովոր քնկոտությունը (երբ երեխային հնարավոր չէ արթնացնել),
- յուրաքանչյուր կերակրումից հետո նկատվող անզուսպ փսխումները,
- հաճախացած կամ դժվարացած, խռպոտ և սուլող շնչառությունը,
- կղանքում արյան առկայությունը,
- սնվելու կամ խմելու երեխայի անկարողությունը,
- ցնցումները:
– Բարձր ջերմության դեպքում ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկել ծնողները մինչև բժշկի այցը:
– Պետք է ուշադրությամբ հետևել ջերմության տատանումներին: Եթե ջերմաստիճանը պահպանվում է 380C և բարձր, կարելի է տալ ջերմիջեցնող դեղորայք, իսկ եթե երեխան լավ է տանում մինչև 380C ջերմությունը և ցնցումներ չկան, խորհուրդ չի տրվում այն իջեցնել առաջին 3-4 օրվա ընթացքում: Հայտնի է, որ վիրուսային վարակների դեպքում այդ ջերմաստիճանի պայմաններում են առաջանում հակավիրուսային պաշտպանիչ գործոնները, որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարելու հիվանդությունը:
Երեխան պետք է գտնվի սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Թեթևացրեք նրա հագուստը, ծածկոցները, մարմինը շփեք գոլ ջրով կամ նոսրացված գոլ սպիրտով:
Երեխային սովորականից շատ հեղուկներ` ջուր, թեյ, հյութեր, չոր մրգերից պատրաստված կոմպոտներ տվեք, որը կնպաստի նրա օրգանիզմում կուտակված վնասակար նյութերի հեռացմանը: Կրծքով սնվող երեխաներին ավելի հաճախ մոտեցրեք կրծքին: Կաթնախառնուրդներով կերակրելու դեպքում դրանք պետք է լինեն նոսրացված:
Երեխային մի տվեք որևէ դեղամիջոց, հատկապես հակաբիոտիկ, առանց բժշկի նշանակման: Հակաբիոտիկներն օգտագործվում են միայն ծանր հիվանդությունների ժամանակ` թոքաբորբ, թարախային անգինա և այլն:
– Ի՞նչ միջոցներ կարող է ծնողը ձեռնարկել լուծի դեպքում, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի:
– Լուծն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի շնորհիվ օրգանիզմից դուրս են մղվում վնասակար նյութերը, ուստի խորհուրդ չի տրվում այն արհեստականորեն կանխել դեղորայքի կամ սննդի միջոցով, այլապես կխորանա օրգանիզմի թունավորումը` բերելով ջերմության բարձրացման:
Լուծը սկսվելուն պես անհրաժեշտ է դիմել բժշկի և ճիշտ կազմակերպել երեխայի խնամքն ու բուժումը` պահպանելով հետևյալ կանոնները.
- Երեխային տալ մեծ քանակությամբ հեղուկներ` հանքային ջուր, խոտաբույսերից պատրաստված թեյ, ջրիկ սպաս, թան, խմեցնել ռեհիդրոնի լուծույթ, որը չի դադարեցնում լուծը, այլ միայն պաշտպանում է օրգանիզմը ջրազրկումից:
- Շարունակել երեխային կերակրել: Լուծի դեպքում կրծքի կաթը լավագույն սնունդն է: Այն սննդարար է և հարուստ վիտամիններով ու միկրոտարրերով, և օգնում է պայքարել հիվանդությունների ու վարակների դեմ: Խորհուրդ է տրվում տալ կաթնաթթվային խառնուրդներ, մրգային խյուս, կարագ, կաթնաշոռ, մսաջրով պատրաստված ապուրներ, շիլաներ: Հիվանդ երեխային չի կարելի նոր, ՙանծանոթ՚ սննդով կերակրել:
Լուծը դադարելուց հետո երեխայի կազդուրման համար անհրաժեշտ է լրացուցիչ կերակրում, որը կօգնի վերականգնել կորցրած էներգիան և քաշը:
– Ինչպե՞ս կարելի է խուսափել լուծից:
– Լուծից խուսափելու համար առաջին հերթին պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Երեխային խնամելուց, կերակրելուց առաջ ձեռքերը լվացեք օճառով: Սովորություն դարձրեք խմելու, կերակուր պատրաստելու համար մաքուր տարայում մշտապես ունենալ եռացրած և սառեցված ջուր: Երեխայի տակաշորերը լվացեք առանձին և ախտահարեք: Ճիշտ սնուցումը, կոփումը և հիգիենան պաշտպանում են նրան վարակներից:
– Երբեմն հիվանդությունը ուղեկցվում է տենդով: Ի՞նչ պետք է անել այդ դեպքում:
– Տենդն ամենահաճախ հանդիպող ախտանշանն է, որի պատճառով ծնողները չափազանց շատ են անհանգստանում և դիմում բժշկի օգնությանը: Հաճախ մինչև դիմելը նրանք աշխատում են ջերմությունն իջեցնել տարբեր միջոցներով: Շատերն օգտագործում են հակաբիոտիկներ, որն անթույլատրելի է:
Ջերմության բարձրացումը բազմաթիվ հիվանդությունների ախտանշան է: Դա մարմնի պատասխան ռեակցիան է և նպաստում է հարուցիչների ոչնչացմանը: Հետազոտություններով պարզվել է, որ օրգանիզմի պաշտպանական գործոնները` հակամարմինները, առավելագույնս են արտադրվում, երբ մարմնի ջերմաստիճանը հասնում է 38,5-390C: Սակայն եթե երեխան նախկինում ջերմության բարձրացման ժամանակ ունեցել է ցնցումներ, անհրաժեշտ է ջերմությունը իջեցնել:
Անհապաղ դիմեք բժշկի, եթե հիվանդության ընթացքում երեխայի վիճակը գնալով վատանում է, նա չի կարողանում խմել կամ կուրծքը ծծել, ջերմությունը բարձրանում է, առկա են անզուսպ փսխումներ, կղանքում ի հայտ է գալիս արյուն:
11.07.2012 Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
27.09.2024
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
04.02.2022
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
15.02.2021
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
03.02.2021
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
20.07.2020
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
13.03.2020
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
11.03.2020
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
14.12.2018
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
06.11.2018
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
06.09.2018
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
04.09.2018
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
22.02.2018
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
17.07.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGFuBxU' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ